Ինքնաճանաչում յություբյան ալիքը սկսել է իր եթեները 2020 թվականի ապրիլի 3-ից, նպատակ ունենալով լայն ֆորմատի հարցազրույցների միջոցով հանրությանը ներկայացնել արժեքավոր մարդկանց, որոնց կամ չեն հրավիրում հայկական մեդիաներ, կամ հրավիրելու դեպքում նրանք չեն խոսում իրենց մասին, իրենց անցյալի, երազանքների, պատկերացումների ու Ինքնաճանաչման համար կարևոր ասպեկտների մասին, հիմնականում այդ հաղորդումների ֆորմատի և սահմանափակ ժամանակի պատճառներով։
Այդ բացը լրացնելու նպատակով հենց ստեղծվեց Ինքնաճանաչում ֆորմատը, տևողության և կոնտեքստերի իմաստներով անսահմամափակ հնարավորություններով։
2020 թվականի պատերազմից հետո հաղորդումների մեջ ավելացան հանրության հոիզող նաև քաղաքական և ազգային անվտանգությանը վերաբերվող հաղորդումներ։
Այդ տարբեր ֆորմատների հաղորդումներն առ այսօր, կողք-կողքի շարունակում են հեռարձակվել։
Շնորհակալություն հետևելու համար։